Կաթոլիկ Արգենտինայի կառավարության Ստորին պալատը հաստատել է հղիության առաջին 14 օրվա ընթացքում կատարվող աբորտներն օրինականացնող նախագիծը: Այդ մասին տեղեկացնում է hronika.info-ն:

Ավելի քան 22 ժամ տևած բանավեճերից հետո պալատի 129 անդամները «կողմ» են քվեարկել օրինագծին: Այժմ օրինագիծը կուղարկվի Սենատ:

Նախագահ Մաուրիսիո Մակրին կտրականապես դեմ է հանդես եկել օրինագծին, սակայն ասել է, որ արգելք չի դնի դրա վրա, եթե այն ընդունվի կառավարության երկու պալատների կողմից:

Ներկա պահին Արգենտինայում աբորտներն օրինական չեն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բռնաբարություն է տեղի ունեցել, կամ կնոջ կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել