Օնկոլոգների խոսքերով՝ նրանց շատ հիվանդներ ծովափնյա հանգստի սիրահարներ են եղել և թեթևամտորեն արևի վառող ճառագայթներին են դեմ տվել իրենց անպաշտպան մեջքը։ Ինչ կանոններ է պետք պահպանել՝ արևի տակ պառկելու փոխարեն հիվանդանոցի մահճակալին չհայտնվելու համար։

Քաղցկեղային բոլոր հիվանդությունների շարքում մաշկի քաղցկեղն ամենատարածվածն է։ Ամենից հաճախ մաշկի քաղցկեղ առաջ են բերում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Ուլտրամանուշակագույն ճառագայթներն ամենից շատ վտանգավոր են բաց մաշկ, աչքեր և մազեր ունեցող մարդկանց համար։ Ռիսկային խմբում են գտնվում նաև շատ խալեր ունեցողները, ինչպես նաև տարեց մարդիկ։

Հարկ է հիշել, որ նույնիսկ ամենալավ արևապաշտպան քսուկները չեն պաշտպանում բոլոր տեսակի արևային ճառագայթներից։ Այդ պատճառով արևի տակ մնալու ժամերը պետք է սահմանափակել օրական 1,5-3 ժամով։ Նաև չի կարելի արևի լոգանք ընդունել ժամը 12-16-ն ընկած ժամանակահատվածում,– ասում են բժիշկ մաշկաբաններն ու օնկոլոգները։

Արևն իհարկե կարող է և օգտակար լինել. այն վիտամին D-ի աղբյուր է։ Սակայն օգուտ և ոչ թե վնաս ստանալու համար պետք է զգուշություն պահպանել և չխաղալ «կրակի» հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել