Ամերիկացի հետազոտողների խումբը պարզել է, որ արյան մեջ լիպոպրոտեինների նվազեցման համար նախատեսված դեղորայքը (ստատիններ) արյան քաղցկեղի դեմ պայքարում բարձրացնում են քիմիաթերապիայի արդյունավետությունը։ Գիտնականների հոդվածը հրապարակվել է Scinece Translational Medicine պարբերականում։

Ստատինները դեղորայքի խումբ են, որոնք ներարկվում են պացիենտներին արյան մեջ ճարպերի նվազեցման համար։ Դրանք նաև մեծացնում են աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը։ Ստատինները սովորաբար կիրառվում են տրիգլիցիդների և լիպոպրոտեյինների մակարդակը նվազեցնելու համար, որոնք, այսպես կոչված, վատ խոլեստերինի կրողներն են, ինչպես նաև նպաստում են սրտանոթային հիվանդությունների զարգացմանը և վաղաժամ մահվանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել