ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Չինաստանից ներմուծվող մոտ 50 միլիարդ դոլար գումարի չափով ապրանքների վրա տուրքեր կիրառելուն: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Պարբերականի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ մաքսատուրքերը հաստատելուց առաջ Սպիտակ տան ավագ պաշտոնյաների, ազգային անվտանգության հարցերով պատասխանատու՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշտոնատար անձանց, ինչպես նաև ԱՄՆ ֆինանսների նախարարության և Առևտրի նախարարության պատասխանատու աշխատակիցների մեկ ու կես ժամանոց խորհրդակցություն է տեղի ունեցել:

Դեռևս պարզ չէ, թե կոնկրետ երբ են հաստատված սակագները ուժի մեջ մտնելու: Ենթադրվում է, որ հունիսի 15-ին հրապարակվելու է այն չինական ապրանքների ցանկը, որոնց վրա տարածվում են նոր մաքսատուրքերը:

Պարբերականը նշում է, որ սույն որոշումը Թրամփը կայացրել է՝ չնայած Պեկինի հետ մինչ այդ ձեռք բերված համաձայնություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել