Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն քննարկել են Սիրիայի հարցով համակարգումը և միջազգային ահաբեկչության դեմ պայքարը. հայտնում է Կրեմլի կայքը:

«Քննարկվել է իրավիճակը Սիրիայում` սիրիա-իսրայելական սահմանին անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերի համատեքստում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել մեծացնել համակարգումը սիրիական ուղղությամբ, այդ թվում` միջազգային ահաբեկչությանը հակազդելու հարցերում»,- ասվում է հայտարարությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել