Բրիտանական The Daily Mail պարբերականը համեմատել է Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի երկրպագուհիների արտաքին տեսքը, որոնք ժամանել են սատարելու իրենց թիմերին: Երկու երկրների ներկայացուցիչների հագուստի տարբերությունն ահռելի է: Պարբերականը հաղորդում է, որ ռուսները եկել են խաղին ազգային խորհրդանիշներով կարճ տոպերով, ազգային գլխազարդով և վառ շպարով: Միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիայի կանայք նստած են եղել փարաջայով և հիջաբով և դեմքերը ծածկել են բժշկական դիմակներով կամ շարֆերով: Շատերը նաև արևային ակնոցներով են եղել:

Հայտնի է, որ Սաուդյան Արաբիայում կանայք առաջին անգամ իրավունք են ստացել ֆուտբոլային խաղեր նայել այս տարվա հունվարին: Հունիսի 14-ին Սաուդյան Արաբիայի հավաքականն Աշխարհի առաջնությանը 5:0 հաշվով պարտվեց Ռուսաստանի հավաքականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել