Tert.am-ը գրում է.

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում պետական բյուջեի գումարների ծախսման արդյունավետության վերաբերյալ արդյունքները պարզվել են, որը ոչ թե աուդիտ է, այլ ուղղակի ուսումնասիրություն: 

«Պարզվել է, որ անցած տարի հատկացված գումարներից 666 մլն-ից շուրջ 250 մլն-ը չի ծախվել, հետագայում ձևավորվել է որպես կանխավճար»,-ասաց նա: 

Ըստ Հարությունյանի՝ այս տարվա գումարը շարունակում է նույնը մնալ: «Բոլոր այս տեղափոխությունների տնավարության գործընթացների արդյունքում ես որոշել և հանձնարական եմ տվել, որ ուսումնասիրվի մեր ներքին աուդիտի կողմից 2015թ-ից սկսված գործունեությունը, երբ որ այդ վճարումները սկսել են արվել, որպեսզի տեսնենք գումարների փոխատեղումները»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել