33-ամյա արքայազն Հարրիի և 36-ամյա Մեգան Մարքլի ամուսնությունը տեղի ունեցավ մայիսի 19-ին: Սիրահար զույգը միասին լինելու երդում է տվել Վինձորյան ամրոցում: Ամուսնությունից հետո զույգը տիտղոս ստացավ:

Մինչ Մեգանը պատրաստվում էր հարսանեկան արարողությանը, հարսնացուին հարազատները մի շարք տհաճ անակնկալներ էին պատրաստել: Մեգանի հայրն իրեն խորանի մոտ չուղեկցեց, քանի որ վատ էր իրեն զգում: Խորթ քույրը և նրա որդին լրագրողներին անկեղծ հարցազրույց են տվել, որտեղ Մեգանին անվանել են նախանձ, եսասեր: Իսկ նրա կրտսեր եղբայրն արքայազն Հարրիին նամակ էր գրել, որտեղ նա ասում էր, որ Հարրին սխալ է անում Մեգանի հետ ամուսնանալով:

Միայն աղջկա մայրն էր, որ խոսակցության առիթ չտվեց: Նա հարսնացուի միակ հարազատն էր, ով մասնակցեց այդ արարողությանը: Դորիան շատ հպարտ էր և հուզմունքից չկարողացավ զսպել արցունքները:

Սակայն մեկ անգամ Դորիան լրագրողներին իր մասին խոսելու առիթ տվեց, երբ հարսանիքից մի քանի օր առաջ հանդիպեց Օփրա Ուինֆրիի հետ: Համաձայն ասեկոսեների՝ նրանք միասին 6 ժամ են անցկացրել: Ըստ ավանդույթի՝ Օփրայի տնից Դորիան նվերներով է դուրս եկել: 

Օփրային մոտ մարդիկ ասել են, որ Դորիան և հաղորդավարուհին քննարկել են հարցազրույցի մանրամասները: 

Վերջերս Օփրա Ուինֆրին պատմել է, որ Մեգանի մոր հետ հանդիպման ժամանակ Դորիան ոչ թե նվեր է հետ տարել, այլ այդ տոպրակի մեջ յոգայի համար գորգ է եղել: Օփրան կնոջը հրավիրել էր իր տուն, որպեսզի յոգայով զբաղվեն: 

Կանայք նստել և զրուցել են, երբ Դորիան հիշեցրել է, որ սիրում է կումկվատ: Այդ ժամանակ Օփրան նրա համար ծառից այդ մրգերը հավաքել և տվել է իրեն: Օփրան նշել է, որ խոսակցությունը Դորիայի հետ հարցազրույցի մասին չի եղել: 

GettyImages

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել