Tert.am-ը գրում է.

2019 թ.-ի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված է, որ շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից պետք է դառնա 58.35 մլն դրամ: Կառավարության այսօրվա օրակարգային հարցերից մեկով, որ ներկայացվել էր խորհրդարանի կողմից, նախատեսվում է 115 մլն դրամը թողնել անփոփոխ, սակայն նախագիծը մերժվեց:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջաղուզյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը կբերի բյուջեի եկամուտների նվազեցման: Նախագծի ընդունման հետևանքով  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կարող են նվազել մոտ 11 մլրդ դրամով:

«Առաջարկվում է այս նախագիծը որոշակի տրամաբանությամբ և հիմնավորմամբ, սակայն մեր վերաբերմունքը հետևյալն է, որ այն իր մեջ որոշակի առումով հակադրություններ է պարունակում կառավարության ծրագրային դրույթներից մեկի հետ, դա ստվերի դեմ պայքարն է»,- ասաց նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել