Բաղադրամասեր

  • հավի միս - 500 գ (աղացած),

  • կարագ - 60 գ,

  • սամիթ - մի քանի ճյուղ,

  • սխտոր - 2-3 պճեղ,

  • աղ - ըստ ճաշակի,

  • պղպեղ սև - ըստ ճաշակի,

  • ձու - 3 հատ,

Կիևյան կոտլետ

  • չորահաց - ըստ ճաշակի (փշրանքներ),

  • ալյուր - տապակելու համար,

  • ձիթայուղ - տապակելու համար

Պատրաստման եղանակը

  • Պատրաստում ենք լցոնը: Սամիթն ու սխտորը մանր կտրատում ենք ու խառնում կարագին կամ էլ կարագի հետ միասին հարում ենք բլենդերում: Դնում ենք սառցախցիկի մեջ և անցնում խճողակի պատրաստմանը։

  • Հավի մսին աղ ու պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում: Խճողակը տասը մասի ենք բաժանում, դրանցից գնդիկներ պատրաստում և հետո բլիթի նման տափակեցնում: Ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի: Ամեն մի բլիթի մեջ դնում ենք մեկ գդալ միջուկ:

  • Թաց ձեռքերով կոտլետի ձև ենք տալիս:

Կիևյան կոտլետ

  • Քանի որ կիևյան կոտլետի վրայի խրթխրթան շերտը պետք է հաստ լինի, առաջին հերթին այն թաթախում ենք ալյուրի մեջ: Հետո թաթախում ենք հարած ձվի մեջ: Հետո լավ թաթախում ենք չորահացի փշրանքների, ձվի և վերջում՝ նորից չորահացի մեջ: Այժմ արդեն ունենք հաստ շերտով կոտլետներ, որոնց միջուկը հաստատ դուրս չի հոսի:

  • Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ:

  • Հետո դնում ենք ջեռոցի տապակի մեջև 180 աստիճանում եփում 15 րոպե: Կոտլետներն արդեն պատրաստ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել