Tert.am-ը գրում է.

Թուրքիայի ժխտողականությունը քաղաքական հաշվարկ է. Երևանում՝ Հայաստանի Ամերիկյան համասարանում, այսպես ասաց թուրք պատմաբան, Մասաչուսեթսի «Քլարք» համալսարանի պատմության դասախոս պրոֆեսոր Թաներ Աքչամը՝ խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

«Որպես գիտնական՝ ինձ համար բավական է, որ Թուրքիան ներողություն խնդրի,- ասաց նա՝ նշելով, որ ինքը բավականին ընդարձակ գրել է այս խնդրի մասին,- բայց ես առաջարկում եմ իմ կառավարությանը՝ թուրքական կառավարությանը, հետևել Գերմանիայի քայլին. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ոչ միայն ճանաչեց Հոլոքոստը, այլ նաև գործընթաց սկսեց Իսրայելի և հրեական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Ի վերջո, նրանք գործընթացն ավարտեցին 1952 թվականի Լյուքսեմբուրգի համաձայնագրով, որը ներառում էր շատ մեծ փոխհատուցում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել