Analitik.am-ը գրում է․

Վերջին շրջանում բավականին շատ խոսվեց այն մասին, որ կառավարության անդամների մեծ մասը չի ծառայել բանակում: Այս հարցի հետ կապված Analitik.am-ը հարցում արեց ՀՀ կառավարություն, որտեղից ներկայացրեցին, թե կառավարության որ անդամն ինչ պատճառով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն: Նախ նշենք, թե ովքեր են ծառայել ՀՀ զինված ուժերում.

Պարտադիր զինվորական ծառայություն անցել են 9 նախարար՝ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը , Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

ՀՀ կառավարության անդամներ, ովքեր չեն ծառայել բանակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունից նշում են, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ծառայել բանակում, քանի որ, նշվում է, որ  1990-ական թվականների սկզբում գործող օրենսդրության համաձայն, եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել էին բանակում, երրորդն ազատվում էր զինվորական ծառայությունից: Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու ավագ եղբայրները ծառայել էին բանակում, ինքն այդ ժամանակ գործող օրենքի ուժով ազատվել է զինվորական ծառայությունից:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան

ՀՀ կառավարությունից նշում են, որ 2002 թ. ավարտելով ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը, ընդունվել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան, որն ավարտել է 2005 թ.: Օրենքով սահմանված կարգով ստացել է տարկետում և զբաղվել գիտությամբ՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն: Պատմական գիտությունների թեկնածու է: 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ որպես կամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատի կազմում մեկնել է առաջնագիծ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել