Ֆրանսիացի հայտնի դերասաններ Ժերար Դեպարդիեն և Պյեր Ռիշարը ցանկանում են Մորդովիայի մասին ֆիլմ նկարահանել։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Վլադիմիր Վոլկովը։

Նոր ժապավենում Դեպարդիեն հանրապետության մասին կպատմի։ Սցենարի հեղինակը հենց դերասանն է, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

«Այժմ Դեպարդյեն Պյեր Ռիշարի հետ միասին Մորդովիայի մասին փաստագրական ֆիլմ է ցանկանում նկարահանել։ Նա գրել է սցենարը, ես կարդացել եմ, որոշակի նկատողություններ արել, և մենք պատրաստ ենք նկարահանումների հարցին վերադառնալ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո»,- ասել է Վոլկովը։

Նա ընդգծել է, որ նման ֆիլմ նկարահանելու գաղափարը դերասաններին է պատկանում։

Վոլկովը նաև հերքել է լուրերն այն մասին, որ Դեպարդիեն վաճառել է Սարանսկում իր բնակարանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել