Տեղեկատվություն է հայտնվել նյութերի վերաբերյալ, որոնք հատուկ ծառայությունները տարիներ շարունակ հավաքել են։ Դրանցում նկարագրվում է փոքրիկ Կիմ Չեն Ինի կյանքը Շվեյցարիայի Liebefeld-Steinhölzli մասնավոր դպրոցում։ Նա սովորել է այդտեղ 1994-ից մինչև 1997 թվականը։

Կերպարը, որը կազմել են տասնյակ հարցազրույցների հիման վրա, ապշելու աստիճան նման է այն մարդուն, որին մենք այսօր տեսնում ենք։

Փոքրիկ բռնապետի բնավորությունն արդեն մանկուց էր բարդ։ Նախկին ուսուցչուհիներն ու դպրոցի աշակերտները փոքրիկ Կիմ Չեն Ինին նկարագրում են որպես ագահ, «որկրամոլ, գոռոզ, բռնության հակումներ ունեցող տղայի»։ Բացի այդ՝ ապագա հյուսիսկորեական առաջնորդը հեշտությամբ շեղվում և հետ էր մնում դասերից։ Նա նաև հաճախ ծեծում էր հասակակիցներին և պահանջում անվերապահորեն ենթարկվել իրեն։

Խուլիգանը մանկուց կարողանում էր վախ սփռել շուրջը։ Բայց ամենից սարսափեցնողն ու զզվելին, հիշողությունների համաձայն, նրա մի արտահայտությունն է եղել, որ հաճախ էր փոքրիկ կռվարարը խաղի ավարտին շպրտում ընկերների ետևից. «Դուք դեռ կհիշեք ինձ»։

Այդպես էլ ստացվեց. մի քանի տարի անց Մարդ–հրթիռն իրոք փորձեց բարձրաձայն իր մասին հիշեցնել։ Բայց աշխարհը արդեն դպրոց չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել