Դրամագիտությունն այսօր համարվում է ամենատարածված հոբբիներից մեկը: Այն՝ որպես գիտություն, ձևավորվել է XVII դարի վերջին և XVIII դարի սկզբին: Առավել արժեքավորներից են հունական, հռոմեական, բյուզանդական, հին ու միջնադարյան հայկական ու արաբատառ արձանագրություններով դրամները: Այդպիսի դրամներ գտնելու ու ուսումնասիրելու համար հսկայական աշխատանքներ են իրականացվում:

Դրամի արժեքը մի քանի առումներով է գնահատվում, որոնցից են դրա տարիքը, պատմական նշանակությունը, հազվագյուտությունը և այլն: Ուշադրություն դարձրեք ներքևում նշված դրամների ցանկին, որոնք ամենաթանկարժեքն ու հազվագյուտն են աշխարհում:

Դինար Հաշիմի

Թողարկման տարեթիվը՝ 1944

Ներկայիս արժեքը՝ 1,000,000 դոլար

Սաուդյան Արաբիայի գանձարանն այս դրամը թողարկեց հայտնի կրոնապետ Ումար բին Աբդ ալ-Ազիզի ծննդյան տարեդարձի առթիվ: Մինչ օրս այս դրամը համարվում է ամենաթանկարժեքը, որը երբևէ հատվել է Արաբական թերակղզում: Դրամի պատվին անվանվել է մի գյուղ, որը գտնվում է հենց Սաուդյան Արաբիայում:

Սեն-Գոդենի երկգլխանի արծիվ

Թողարկման տարեթիվը՝ 1907

Ներկայիս արժեքը՝ 3,000,000 դոլար

Երկգլխանի արծվի դիզայնի մտահղացումը պատկանում է հայտնի քանդակագործ Ավգուստ Սեն-Գոդենին: Չափազանց դժվար պատկերը թողարկելը դրամի վրա անհնար էր թվում. վարպետները կարողացան այդպիսի միայն 20 հատ դրամ թողարկել, որոնք հենց իրենց պահանջներն էին բավարարում: Ավելի ուշ դրա նախագիծը մի քանի անգամ փոփոխվեց, իսկ դրամի թողարկումը շարունակվեց մինչև 1933 թվականը: 1907-ի 2 նմուշ այժմ գտնվում են Սմիթսոնյան թանգարանում, իսկ 1 նմուշ էլ աճուրդի ընթացքում վաճառվել է 3,000,000 դոլարով:

Արծաթե դոլար

Թողարկման տարեթիվը՝ 1804

Ներկայիս արժեքը՝ 4,100,000 դրամ

Չնայած որ այս դրամը թողարկվել է 1804-ին, այն «լույս աշխարհ է հայտնվել» միայն 1830-ին: Այն ստեղծվել էր որպես նվեր, որն Էդմունդ Ռոբերթսը պետք է դիվանագիտական առաջադրանքի ընթացքում Սիամ տաներ: Հետագայում գանձարանը որոշեց սահմանափակ շրջանառության մեջ դնել դոլարը. թողարկվեցին 2-րդ և 3-րդ դասերի տոնական դոլարներ:

Էդվարդ III արքայի ֆլորիններ

Թողարկման տարեթիվը՝ 1344

Ներկայիս արժեքը՝ 6,800,000 դոլար

Այս դրամը, որը հայտնի է նաև Double Leopard անվանմամբ, թողարկվել է անգլիական արքա Էդվարդ III-ի գանձապետարանի կողմից: Այն ընդունված էր և կիրառվում էր ողջ Եվրոպայում: Դրամի վրա պատկերված է ինքը՝ արքան, իսկ գլխավերևում լուսաններ կան: Ներկայումս այս դրամից ընդամենը 3-ը գոյություն ունեն ողջ աշխարհում. առաջինը մասնավոր հավաքածուի մաս է կազմում, իսկ մյուս երկուսը գտնվում են Բրիտանական թանգարանում:

Բրաշեր Դուբլուն

Թողարկման տարեթիվը՝ 1787

Ներկայիս արժեքը՝ 7,400,000 դոլար

Դրամը ստեղծել է ոսկերիչ Էֆրաիմ Բրաշերը, ով աշխատում էր Նյու Յորքում: Բրաշերը նախկին դրամի դիզայնի փոփոխություն էր առաջարկել, սակայն Նյու Յորքի նահանգի օրենսդիր ժողովը մերժեց առաջարկը: Պահպանվեցին միայն մի քանի նմուշներ Բրաշերի դրամի, որոնցից ամենաթանկարժեքը, որը հատուկ նշան ունի իր վրա, 2011 թ. բարեգործական աճուրդի ժամանակ վաճառվեց 7,4 միլիոն դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել