Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ և ԿԺԴՀ ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը. հայտնում է РИА Новости-ն:

«Ողջունում ենք և բարձր գնահատում ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ պարոն Թրամփի հանդիպման արդյունքները, որը կայացել է վերջերս`  հունիսի 12-ին»,- ասել է նա:

Պուտինի խոսքով` այդ հանդիպումը նվազեցնում է Կորեական թերակղզու շուրջ լարվածության մակարդակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել