Արձակուրդների շրջանը սկսված է, բայց Իննա Խոջամիրյանի մոտ դեռևս ճամպրուկային տրամադրություններ չկան: Նրա համար աշխատանքային տարին ավարտված չէ: Դերասանուհին շարունակում է լաված գրաֆիկով նկարահանումներն ու երազում վաստակած հանգստի մասին: BlogNews.am-ի հետ զրույցում Իննան պատմել է հանգստի իր նախընտրած տարբերակների, ամենատպավորիչ ու արկածներով լի ճամփորդության մասին:

- Իննա, քեզ համար աշխատանքային տարին ավարտվա՞ծ է, թե՞ դեռ շարունակում ես լարված գրաֆիկով նկարահանումները:

- Աշխատանքային շրջանը դեռ ինձ համար չի ավարտվել, ընդհակառակը, վերջին օրերին պատասխանատվությունն ավելի է մեծացել, լարված աշխատում ենք, որ մենք ևս ամառային արձակուրդի անցնենք:

- Ծրագրել ես՝ որտե՞ղ և ո՞ւմ հետ ես անցկացնելու ամառային հանգիստը:

- Հանգստի թռուցիկ պլաններ կան, բայց դեռ ոչինչ չեմ հստակեցրել։ Առայժմ 2 երկրի վրա եմ կանգ առել, բայց որը կընտրեմ ի վերջո՝ մի քանի հանգամանքներից է կախված։ Մոտ օրերս վերջնական կնախագծեմ ամեն բան։

32144161_633495323666072_5410872500412219392_n

- Երբ քաղաքում ես լինում, ինչպե՞ս ես կազմակերպում հանգստյան օրերդ, որ կարողանաս լիցքաթափվել ու նոր էներգիա ստացած սկսել աշխատանքային շաբաթը:

- Ցանկացած աշխատանքային օրվա ավարտ ինձ համար հանգստի ու ժամանցի սկիզբ է, չնայած վերջերս գերհոգնել եմ․ 1 շաբաթ ծովի ափին պարզապես դատարկաբանելուն և քնելուն դեմ չէի լինի բոլորովին։) Հանգստյան օրերին քաղաքից դուրս եմ սիրում գնալ, չնայած ամեն անգամ չէ, որ հաջողվում է ժամանակային տեսանկյունից։

- Ո՞րն է հանգստի քո նախընտրած տարբերակը: Ակտիվ հանգստի կոմնակի՞ց ես:

- Կախված է պահից։ Ակտիվ հանգստի սիրահար եմ, բայց այս տարի, միանշանակ, պասիվն եմ ընտրելու. համարում եմ, որ աշխատանքային 10 ամիսներս բավականին ակտիվ էին, ժամանակն է գոնե 10 օր կտրվելու ու լռության և ջրի աշխարհ մեկնելու։))

- Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ո՞ր երկրներում ես հասցրել լինել:

- Անասելի սիրում եմ ճանապարհորդել, սակայն, որոշ հանգամանքներից ելնելով, առավելագույնը 1 անգամ կարող եմ որևէ երկիր գնալ՝ ըստ համապատասխան արձակուրդի։ Մոտ 7 երկրում եմ առայժմ եղել, սակայն ամեն ինչ դեռ առջևում է։

24177826_2002131189998363_1975798631059423232_n

- Կարո՞ղ ես հիշել քո ամենատպավորիչ ու արկածներով լի հանգստի մասին:

- Ամենատպավորիչ հանգիստս Ղրիմում է եղել։ Լավ լողալ չգիտեի, բայց բավականին առաջացել էի ծովի խորությամբ, կորցրի հավասարակշռությունս․ խեղդվում էի, ուշագնաց հանել են ջրից։ Այդ օրվանից հիդրոֆոբ եմ։))))

- Ո՞րն է ամենաառաջին իրը, որը վերցնում ես քեզ հետ ճամպրուկները դասավորելիս:

- Լուսաբացին։)))) Կտորից տիկնիկ ունեմ, որը, եթե երկրում եմ, մեքենայիս հայելուց է կախված, եթե ոչ, առաջինն է, որը հայտնվում է ճամպրուկիս մեջ։)

- Իսկ հնարավոր լինո՞ւմ է ճամպրուկը հատակից կտրել, երբ վերջացնում ես իրերդ հավաքելը:

- Ամեն անգամ դասավորում եմ, և ստիպված դատարկում՝ կրճատումներ անելու համար։) Խելամիտ չէ հանգստի մեկնելիս սահմանված քաշը գերազանցել, բայց դրանից պակաս էլ չի ստացվում։

33736444_487128848409705_5741344506985316352_n22430431_1309044365874644_2373386992055484416_n32831635_1483969765048621_3319070663863435264_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել