Ամեն տարի ինչ-որ մի աղետից հետո սկսվում են տարբեր քննարկումներ, բանավեճեր, մեղադրանքներ են ներկայացնում մեկը մյուսին և այլն: Հետաքրքիր է, որ այս զարգացած աշխարհում չեն կարողանում լուծում գտնել այդ չարաբաստիկ աղետի համար, որի վնասները կրում ենք ամեն տարի տարբեր մարզերում: Մենք այնպիսի տարածաշրջանում ենք, որ ամեն տարի էլ կարկուտ է տեղում և մասսայական վնասում գյուղմթերքը, և սա գաղտնիք չէ ոչ մեկի համար, ոչ ֆերմերների, ոչ էլ կառավարության: Մեր երկրում բերքառատ տարի լինում է 3 կամ 4 տարին մեկ, իսկ մնացած տարիները աղետների պատճառով վատ բերքատվություն ենք ունենում: Եվ դա ոչ միայն վնաս է գյուղացիներին, այլ նաև վերամշակող կազմակերպություններին, թարմ միրգ, բանջարեղեն արտահանող կազմակերպություններին, ինչպես նաև ժողովրդին, ում համար այդ տարիներին գները բարձր են լինում: Առաջարկում եմ այս խնդիրը լուծել հետևյալ կերպ.
Գոյություն ունեն հատուկ պաշտպանական ցանցեր (տես նկարը), որոնց օգնությամբ ծածկվում են խաղողի, ծիրանի, խնձորի և տարբեր տեսակների միրգ-բանջարեղենի բույսեր, ծառեր և այլն: Սրանք 100 տոկոսանոց պաշտպանում են ամբողջ բերքը: Բոլոր ԵՄ երկրները, ԱՄՆ-ն և շատ զարգացած երկրներ օգտագործում են այս պաշպանական ցանցերը: Համաձայն եմ՝ համեմատաբար թանկ է, բայց արդյոք հաշվե՞լ եք, թե ինչքան բերք եք կորցնում: Եթե հաշվեք, ապա կհամոզվեք, որ մեկ տարվա այդ կորցրած բերքի գնով կարելի է 6-7 տարի պաշտպանել կարկուտից և ստանալ շուկայում մրցունակ բարձր որակի արտադրանք, որը կվաճառվի շուկաներում բարձր գներով: Նույնը պետք է հաշվի կառավարությունը, թե ինչքան գումար է փոխհատուցում կարկուտից տուժած ֆերմերներին և այդքան գումարի չափով կարող է սուբսիդավորել այդ ցանցերի գնումը: Ինչպես նաև ցանց ներկրել և ինքնարժեքով վաճառել ֆերմերներին:
Սա է այս խնդրի լուծումը, պետք չէ նոր հեծանիվ հորինել կամ հին մաշված, առանց անիվի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել