Ձեր գունային ասոցիացիաները կարող են շատ բան պատմել այն մասին, թե ինչ եք զգում ներկա պահին, և ինչ խնդիրներ են ձեզ անհանգստացնում։ Յուրաքանչյուր գույն ունի իր սեփական էմոցիոնալ լեզուն և ազդում է մեր գործողությունների և այն բանի վրա, թե ինչ արձագանք ենք տալիս մարդկանց, իրերին և իրադարձություններին։

Այս պարզ թեստը կօգնի հասկանալ՝ ինչպիսի էմոցիաներ եք զգում այս պահին։ Հոգեբանները տալիս են ցանկացած գունային երանգի մեկնաբանումը։

Նայեք նկարին և ասեք, թե որ գույնն առաջինն ընկավ ձեր աչքին։

Սև

Պաշտպանվածություն, դրամատիզմ, լրջություն, բարձր դաս, ոճ, ֆորմալիզմ, գաղտնիություն, մահ, չարություն, գաղտնիք, ուժ, հեղինակություն...

Կապույտ

Հանգստություն, սեր, հավատարմություն, անվտանգություն, վստահություն, ինտելեկտ, սառնություն, վախ, տղամարդկայնություն, հանգստացում, ճշմարտություն, երկինք, ինքնավստահություն։

Շագանակագույն

Ընկերասիրություն, երկարատևություն, պահպանողականություն, դոգմատիկա, կայունություն, պարզություն, հասանելիություն։

Ոսկեգույն

Հարստություն, բարգավաճում, ժլատություն, երազկոտություն, էքստրավագանտություն, շքեղություն, իմաստություն։

Մոխրագույն

Անվտանգություն, հուսալիություն, ինտելեկտ, կոպտություն, պահպանողականություն, տխրություն, թախիծ, կամակորություններ։

Կանաչ

Գումար, աճ, արդյունավետություն, բարգավաճում, թարմություն, բուժում, նախանձ, մեղքի զգացում, խառնաշփոթ, նոր կյանք, թարմացում, հավասարակշռություն, ներդաշնակություն։

Փղոսկրի գույն

Լռություն, հաճույք, մաքրություն, ջերմություն, թուլություն, անդիմադրողականություն։

Նարնջագույն

Տղամարդկայնություն, վստահություն, ջերմություն, ընկերասիրություն, հաջողություն, դանդաղեցում, արև, ուրախություն, գրավչություն։

Վարդագույն

Առողջություն, երջանկություն, կանացիություն, տանջանք, քաղցրություն, թուլություն, ռոմանտիզմ, սեր, ընկերություն։

Մանուշակագույն

Շքեղություն, հոգևորականություն, ամբիցիաներ, ստեղծագործականություն, զարմանք, հանգստություն, ուրախություն, գաղտնիք, քմահաճություններ։

Կարմիր

Սեր, էներգիա, ուժ, կիրք, ցանկություն, վճռականություն, զայրույթ, վտանգ, զգուշացում, պատերազմ, անհամբերություն։

Արծաթագույն

Գլամուր, երազկոտություն, կեղծավորություն։

Բրոնզագույն

Հուսալիություն, հստակություն, պահպանողականություն, ձանձրույթ։

Սպիտակ

Բարություն, անմեղություն, մաքրություն, թարմություն, սառնություն, մեկուսացում։

Դեղին

Պայծառություն, արև, ինտելեկտ, երջանկություն, ուրախություններ, վախկոտություն, անպատասխանատվություն, անկայունություն։

Փիրուզագույն

Բուժում, պաշտպանություն, խանդ, կանացիություն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել