Միանգամից զգալ ամառային տրամադրությունը ցանկացած աղջկա կօգնի մի հասարակ բան՝ իդեալական զգեստը։ Հազարավոր տարբերակներից թեկուզ մեկն ընտրելն այդքան էլ հեշտ չի լինում, այդ պատճառով ձեզ ենք ներկայացնում այս ամռան ամենաունիվերսալ և մոդայիկ տենդենցները։

Զգեստ՝ ծաղկային պրինտով

Ծաղկային պրինտներն ամենահարմարն են ամռան համար։ Հիանալի են նայվում թե՛ մանր, թե՛ խոշոր ծաղիկները, պալմաները։ Պրինտի չափերն ընտրելիս ուշադրություն դարձրեք մի քանի նրբությունների, մասնավորապես՝ կարճահասակ աղջիկներին խորհուրդ է տրվում խուսափել չափազանց խոշոր ծաղիկներով պրինտից։ Միևնույն ժամանակ ճիշտ ընտրված պրինտով զգեստը կօգնի վարպետորեն քողարկել մարմնի թերությունները։

Զգեստներ՝ բույրով

Այս զգեստն այն աղջիկների համար է, ովքեր ուզում են ընդգծել դեկոլտեն և իրանը։ Կախված նախշերից և գործվածքից՝ այսպիսի զգեստները կարելի է կրել ինչպես առանձին, այնպես էլ շապիկի վրայից։

Պուտավոր զգեստ

Ունիվերսալ պրինտ՝ բոլոր ժամանակների համար. ամեն գույնի և ձևի պուտավոր զգեստները միանգամից անհոգ, ամառային տրամադրություն են ստեղծում։

Վառ, միատոն զգեստ

Խորհուրդ ենք տալիս փնտրել միատոն զգեստ՝ վառ գույնի։ Դեղին, մանուշակագույն, վարդագույն, կարմիր. ընտրեք այն երանգը, որը դուր է գալիս ու համապատասխանում հենց ձեզ։

Այս հագուստը կարող է իսկապես դառնալ ձեր զգեստապահարանի անբաժանելի մասը։ Իսկական ամառային կերպար ստացվում է այս զգեստը շորտերի և թեթև տոպի հետ կրելիս։

Ժանյակավոր զգեստ

Երբ խոսում ենք ժանյակավոր զգեստի մասին, մեր մտքին անմիջապես գալիս է նուրբ, փխրուն և ռոմանտիկ օրիորդի կերպար։ Այդպես էլ կա. ամառային ժանյակավոր զգեստը կերպարին կավելացնի կանացիություն և սեքսուալություն։

Զգեստ-վերնաշապիկ

Անհավանական հարմար ու նորաոճ զգեստ՝ ցանկացած կազմվածքի տեր աղջկա համար։ Թաքցնում է թերությունները, ընդգծում առավելությունները, հիանալի է համադրվում մեծ թվով աքսեսուարների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել