Կանադացի ուսանող 22-ամյա Սիերա Ռոքը վերջերս պատմել է տարիներ առաջ ունեցած իր սարսափելի ապրումների մասին, երբ նա տառապում էր անորեքսիայով։

Սիերան պատմում է, որ 16 տարեկանում անորեքսիան արդեն ամբողջությամբ ղեկավարում էր իր կյանքը։ «Ինքս չէի կարողանում ղեկավարել ինձ, կարծես մի այլ ուժ լիներ, որը կառավարում էր իմ ցակությունները։ Հելոուինին անգամ դիտավորյալ պահել էի բոլոր կոնֆետները, որպեսզի չտեսնեմ, և հանկարծ ցանկություն չառաջանա դրանք ուտելու»,- պատմել է նա։

18 տարեկանում նա հազիվ 42 կգ էր կշռում և այդ տարիքում կարողանում էր հեշտությամբ մանկական հագուստ հագնել։ Եղել են ժամանակներ, որ նա մինչև 10 օր գրեթե ոչինչ չի կերել՝ օգտագործելով միմիայն վիտամիններ և սերուցքով սուրճ։

«Ինձ թվում էր, որ սա է իմ կյանքը, և այլ կերպ ուղղակի հնարավոր չէ։ Հետո սկսեցի մտածել երեք հնարավորությունների մասին՝ կա՛մ պետք է թողնեի, որ այդ հիվանդությունը սպաներ ինձ՝ շարունակելով վարել նույն ապրելակերպը, կա՛մ պետք է հավերժ ատեի ինքս ինձ, կա՛մ էլ քայլեր ձեռնարկեի՝ ազատվելու այդ չարիքից»,- պատմում է Սիերան։

Մեծ դժվարությամբ, սակայն աղջկան հաջողվեց ազատվել անորեքսիայից։ Այժմ նա 61 կիլոգրամ է կշռում։ Ինչպես մյուս նախկին անորեքսիկները, Սիերան ևս զբաղվում է այս խնդրի բարձրաձայնման և լուծման ուղղությամբ։

«Վերականգնողական շրջանն ամենևին հաճելի չի եղել։ Պահեր են լինում, որ սկսում ես էլ ավելի ատել քեզ։ Բայց ամենակարևորը կամքը ոչ մի դեպքում չկորցնելն է։ Եթե ինձ մոտ ստացվեց, ապա վստահ եղեք՝ ձեզ մոտ նույնպես կստացվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել