Արդյոք նայե՞լ եք այս ֆիլմը, մեր ողջակիզման, զոհաբերության մասին է, որին կոչում ենք ԵՂԵՌՆ ՀԱՅՈՑ, գիտեք այդ ժամանակաշրջանում, ինչպես այսօր, աշխարհի տարբեր կողմերից եկել էին տարաբնույթ աղանդավորական շարժումներ, տարբեր անուններով՝ քարոզելու համար հայությանը «փրկության ճամփան» իբրև թե «հավիտենականության ճամփան», ինչպես այսօր են անում նույն բանը մեզանով շատ մտահոգ «մարգարեներն ու փրկիչները»՝ հայ կամ օտար: Եվ գիտեք, երբ ավարտվեց Հայոց Ջարդը, այդ բոլոր «փրկիչները» մեկ մարդու նման անհայտացան... չգիտես ուր։ Ի դեպ նշեմ, որ դրանից հետո իրականացավ մեկ այլ նոր ԵՂԵՌՆ։ Ավստրիա և Գերմանիա տարան քառասուն հազար հայ որբուկներ և ... ծուլեցին իրենց մեջ։ Ամերիկա տարան հարյուր քսան հազար հայ որբուկներ և... ձուլեցին։ Իսկ այսօր նույնն է պարագան։ Տարբեր ճանապարհներով ուղարկում ենք մեր երեխաներին, իբրև ուսում ստանալու, Նոյան Ագռավի նման ոչ ոք չի վերադառնում, և... ձուլվում են։ Ինչո՞ւ։ Քանզի երեկվա մեր ողբերգությունը մեզ համար միայն լաց է ու դլե յան, սակայն ոչ կյանքի դաս։ Այսօր, ինչպես ՄԵԾ ԵՂԵՌՆԻ տարիներին, շատերը տարված են միայն թալանելով, կողոպտելով, գռփելով ու չռփելով հավաքելու, կուտակելու՝ ի գին նույնիսկ Հայրենիքի վերացման, և գիտե՞ք ինչու, որպեսզի Գյուլբենկյանի նման, ունեցած հարստությունը հետո՝ մի օր, սկուտեղի վրա, մատուցեն օտարներին։ Նայենք այս ֆիլմը և մտածենք՝ ինչպիսի զուգահեռներ կարող ենք գտնել երեկվա և այսօրվա միջև, միայն մեկ տարբերությամբ՝ ԵՐԵԿ ԴԱ ՕՏԱՐՆ ԷՐ ԱՆՈՒՄ, ԱՅՍՕՐ ՄԵՆՔ՝ ՄԵՐՈՆՔ ԵՆ ԱՆՈՒՄ ՄԵՐՈՆՑ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել