Խորը թերահավատություն ունեմ, որ Հյուսիսային Կորեայի ու Միացյալ Նահանգների միջև ստորագրված հռչակագիրը կկարողանա կարգավորել թե՛ երկու երկրների միջև տարաձայնությունները, թե՛, առհասարակ, դրական անդրադառնալ այդ համատեքստում միջազգային հարաբերություններում առկա լարվածության թուլացման հարցերում։ Նման փոխհամաձայնությունների մեծ շարք կարելի է թվարկել, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա։ 
Ավելին՝ դժվար է հավատալ, որ միջազգային հարաբերություններում առկա ներկայիս քաոսային ու անորոշ իրավիճակում Հյուսիսային Կորեան արդյունքում կհարաժարվի իր միջուկային ծրագրից։ Բայց այդ՝ կարելի էր նկատել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը բավական մտահոգ տեսք ուներ։ Տպավորություն էր, որ արդեն փոշմանել ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել