Այս կանանց որդիները մեծ ու հզոր մարդիկ են դարձել, որոնք մինչ օրս հայտնի են ողջ աշխարհին: Նրանց ազդեցությունը համաշխարհային պատմության վրա երկու բառով նկարագրել հնարավոր չէ: Այժմ մենք կխոսենք այդ մարդկանց մայրերի մասին և կփորձենք բացահայտել այն գաղտնիքը, թե ինչպիսի ընտանիքներում են ծնվում մեծ մարդիկ:

Եկատերինա Գեորգիևնա Ջուղաշվիլի – Իոսիֆ Ստալին

Մինչ Իոսիֆի ծնունդը Եկատերինան ևս երկու երեխա է ունեցել, և երկուսն էլ մահացել են մինչ Իոսիֆի մահը: Եկատերինան խիստ մայր էր ու միակ ողջ մնացած որդուն մեծացնում էր որպես ապագա հոգևորականի: Չունենալով կրթություն՝ Եկատերինան երազում էր, որ իր որդին կրթված լինի: Դրա համար Եկատերինան կար ու ձև էր սովորել, դերձակ էր դարձել և բավական գումար էր աշխատում որդու կրթությունն ապահովելու համար:

Ջենի Չերչիլ – Ուինսթոն Չերչիլ

Ջենին իրական գեղեցկուհի էր, և շատ տղամարդիկ նրան համեմատում էին հովազի հետ: Երկու որդիների ծնունդից հետո Ջենին նրանց դաստիարակությունը վստահել էր դայակին, ում ինքը՝ Չերչիլը, շատ էր սիրում: Միաժամանակ նա մորը պաշտում էր ու հաճախ էր նրան նամակներ գրում, որոնցում խնդրում էր իր մոտ վերադառնալ, սակայն մայրը դա հազվադեպ էր անում:

Մարիա Ալեքսանդրովա Ուլյանովա – Վլադիմիր Լենին

Մարիան բավական կիրթ կին էր իր ժամանակների համար, տիրապետում էր երեք լեզուների, շատ էր ընթերցում ռուսական ու արտասահմանյան գրականություն, դաշնամուր էր նվագում: Մարիան ամեն հարցում աջակցում էր իր երեխաներին, իսկ Վլադիմիրին հաճախ երկրից դորս էր ուղարկում՝ «աշխարհը տեսնելու»:

Ռոզա Քենեդի – Ջոն Քենեդի

Ռոզան ինը երեխա ուներ, որոնցից միայն 4-ի կենդանության օրոք է ողջ եղել: Խիստ կաթոլիկուհին անդադար հակասությունների մեջ էր գտնվում իր երեխաների հետ, մասնավորապես դստեր՝ Քեթլինի: Վերջինս ամուսնացավ Ուիլյամ Քավենդիշի հետ, ով անգլիական եկեղեցուն էր պատկանում:

Նատալյա Դենիսովա Մազալովա – Լեոնիդ Բրեժնև

Նատալյան շատ հաղորդակցվող և մարդասեր անձնավորություն էր, և հենց մորից է Լեոնիդը ժառանգել իր մարդամոտությունը, հետաքրքրությունը մարդկանց նկատմամբ և հետաքրքրասիրությունը: Երբ Նատալյային առաջարկեցին տեղափոխվել առավել շքեղ բնակարան (որդու՝ իշխանության գալու ժամանակ), նա հրաժարվեց՝ նախընտրելով իր կյանքն ապրել հին ու պարզ բնակարանում:

Կլարա Հիտլեր – Ադոլֆ Հիտլեր

Կլարան կախում ուներ իր հզոր ամուսնուց, ում հետ ծանոթացել էր աշխատանքի ժամանակ, երբ նրա տանը որպես սպասուհի էր աշխատում: Մինչև կյանքի վերջին պահը նա ամուսնուն՝ Ալոիս Հիտլերին անվանել է միայն «հորեղբայր Ալոիս»:

Սառա Դելանո – Ֆրանկլին Ռուզվելտ

Սառան ազնվականների ընտանիքից էր: Ֆրանկլինն ամեն ամառ ընտանիքի հետ միասին ճամփորդություն էր կատարում ողջ Եվրոպայում, և հենց դա էր պատճառը, որ հրաշալիորեն տիրապետում էր օտար լեզուներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել