Բաղադրամասեր

  • 1 թ/գ (չոր) խմորիչ,

  • 100 մլ ջուր,

  • 3 բաժակ ալյուր,

  • 2 հատ ձու,

Կլոր գաթա

  • 0.5 բաժակ շաքարավազ,

  • 1 պտղունց աղ,

  • 170 գր կարագ,

  • Խորիզի համար՝

  • 150 գ կարագ,

  • 150 գ շաքարի փոշի,

  • 1.5 բաժակ ալյուր,

  • 1 հատ ձու (վրան քսելու համար)

Կլոր գաթա

Պատրաստման եղանակը

  • Խմորիչը գոլ ջրում լուծում ենք, ավելացնում ենք 1 բաժակից մի փոքր քիչ ալյուր և 45 րոպե հանգիստ թողնում:

  • Կարագը հալեցնում ենք, ձվերը շաքարավազի և աղի հետ հարում: Հալած կարագն ու ձվով զանգվածը լցնում ենք թթխմորի վրա, խառնում ենք և մաս առ մաս ավելացնում ալյուրը: Փափուկ և ձեռքերին կպչող խմոր ենք հունցում և 1 ժամով տաք տեղ դնում:

  • Պատրաստում ենք խորիզը: Կարագը հարում ենք, մինչև սպիտակի, ավելացնում շաքարի փոշին, հարում և ավելացնում ենք ալյուրը: Խառնելուց հետո փշրանք ենք ստանում: Խորիզով 5 գունդ ենք պատրաստում և խմորը 5 մասի կիսում:

  • Այնուհետև յուրաքանչյուրը շրջանաձև գրտնակում ենք և խորիզը դնում խմորի մեջտեղում:

Կլոր գաթա

  • Եզրերը սեղմում ենք, կարի հատվածով խմորը դեպի ներքև դնում ու թեթևակի գրտնակում: Այնուհետև վրան պատառաքաղով նախշեր ենք անում, հարած ձու քսում և 40 րոպե հանգիստ թողնում:

  • Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե (15 րոպե՝ միջին ուժեղությամբ, 15 րոպե՝ թույլ) և սառեցնում ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել