Տարվա հարսանիքին մասնակցել են թագավորական ընտանիքի բոլոր անդամները և հարսնացուի հարազատները: Սրտի կաթվածի պատճառով Մեգանի հայրը չի եկել աղջկա հարսանիքին, սակայն Մեգանի մայրը նրա կողքին է եղել այդչափ դժվարին և հուզիչ պահին: 

Related image

Մեգանի խոսքերով՝ նա շատ մոտ է իր մոր հետ, իսկ հիմա Մեգանը պատրաստվում է տուն գնել Անգլիայում: Նա պատրաստվում է առանձնատուն գնել հենց Քենսինգթոնյան պալատի կողքին, որտեղ նա ապրում է Հարրիի հետ:

Related image

Դորիան ապրում է Լոս Անջելեսում, այնտեղ նա յոգա է դասավանդում իր սեփական ստուդիայում: Հիմա նա ստիպված է հաճախ այցելում աղջկան․ չէ՞ որ Մեգանը շատ կապված է մոր հետ: Բացի այդ՝ Մեգանն ու Հարրին պլանավորում են երեխա ունենալ մոտակա ժամանակներս, իսկ երեխաների դաստիարակության հարցում մոր օգնությունը չի խանգարի:

Նշանադրությունից հետո երիտասարդներն անկեղծ հարցազրույց են տվել BBC-ին, որտեղ ասում էին, որ մեծ ցանկություն ունեն երեխաներ ունենալու: Հարրիի խոսքերով՝ նրանք չէին շտապում նշանադրությունից առաջ երեխա պլանավորել: Իսկ հիմա ամուսնությունից հետո ամեն ինչ հնարավոր է: Միգուցե նրանք շուտով իրենց ապագա երեխայի մասին լուր հայտնեն:

Related image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել