Քանի օր է արդեն ազատամարտիկները բողոքի ձայն են բարձրացնում...
Էսօր մեր ավագ ընկերներից մեկը՝ Տիգրան Մեծի Ափարը, ասում ա՝ Ալիևը էս մեր ցույցը տեսնի, էս իշխանություններին Ադրբեջանի ազգային հերոս կտա...
Ու ճիշտ ա ասում:
Ուզում էի մի հայհոյախառն բան գրել էս թեմայով, բայց փոշմանեցի:
Կյանքում չեմ անիծել, գոնե ինքս չեմ հիշում ինձ անիծած լինելուց:
Ու հիմա էլ չեմ անիծի:
ՄԱՂԹԱՆՔ էն բոլոր իշխանավորներին, ում պատճառով որ կռված տղերքն էս օրի են ընկել.
Մաղթում եմ ձեզ 20-30 հազար դրամով ձեր ընտանիքներին կերակրելու մեծագույն հաճույքը զգաք...
Մաղթում եմ, որ ոտքներիդ կրակեն (իհարկե ձեր ռազբիրյատների ժամանակ), բուժում չկարողանաք գտնել, ու ոտքներդ կտրվեն:
Մաղթում եմ, որ գիշերվա կեսին ձեր երեխեքը գան, ասեն՝ պապ, սոված ենք, դուք էլ հաշմանդամի սայլակի վրա նստած, չէ, ՎԵՐ ԸՆԳԱԾ մտածեք, թե ոնց վաղը առավոտ մի տեղից մի կտոր հաց ճարեք:
Մաղթում եմ, որ էս բոլոր տարիներին ինչքան կռված տղա ցավ ու տանջանք ա տեսել ա, գա, գլխներիդ ու ձեր ընտանիքներին կպնի:
Ու ձեր ամենաճոխ սեղանը թող երկու խմել սիրող կռված տղու զակուսկու սեղան լինի: Ու գիտե՞ք՝ խի են կռված տղերքի մեծ մասը սկսել խմել: Որտեղի՞ց իմանաք, ախր իրանք ձեր ինչին են պետք, որ մի հատ էլ իմանաք, չէ՞ որ օգտագործեցիք, պրծաք...բայց ասեմ. էդ տղերքի մեծ մասն էսօր խմիչքին ա ընկերացել, որովհետև չգիտի՝ դարդն ու ցավը ոնց մոռացության տա: Որովհետև չգիտի, որ տուն գնաց երեխու, թոռան աչքերի մեջ ոնց ա նայելու, որ ամենափոքր, տարրական բաներից ուզեն: Նու էդ էլ բացատրեմ-ձեր երեխեքի տարրականներից չի դա, Բենթլի ու զռթ ու զիբիլ չի էդ, էդ հաճախ մի շոկոլադը, մի շալվարը կամ մի խաղալիքն ա....
Էլ չեմ խոսում նենց ճոխությունների մասին, որոնցից ասենք ՀՀ քաղաքացիություն ստանալն ա...
Ուզում եմ՝ մեռնեք ծայրահեղ աղքատության մեջ. էնպես, ինչպես էս տարիներին ՀԱԲ-ի, Արաբոյի, Տիգրան Մեծի, Շուշիի առանձնակի գումարտակի ու շատ այլ հերոսական միավորների լեգենդար տղերքը մահացան...
Բայց ձեր թաղումներին մարդ չի գալու, մարդ չի լացելու, որովհետև էդ ժամանակ հազիվ ձեզնից պրծած կլինենք:

Մեծագույն մաղթանքներով «Հայազն» կուսակցության վարչության անդամ, ՀՀ քաղաքացի Արմեն Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել