Tert.am-ը գրում է.

16:00

Ժամը 14:00-ի դրությամբ ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղում՝ 61.07 տոկոսով, իսկ ժամը 11-ի դրությամբ առաջին տեղում գտնվող Դպրեվանքում արձանագրվել է 46. 55 տոկոս ցուցանիշը:

Նոր Արտամետում, որտեղ նույն ժամի դրությամբ  ամենացածր մասնակցության ցուցանիշն էր, գրանցվել է ընտրողների՝ ընտրական գործընթացին 8.48 տոկոսանոց մասնակցություն:

 -----------------------------

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3-ժամյա պարբերականությամբ հրապարակում է այսօր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի՝ թվով 18 համայնքներում անցկացվող  տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին ընտրողների մասնակցության տվյալները: Ըստ այդմ՝ 18 համայնքներից, առավոտյան ժամը 11-ի դրությամբ, ամենաակտիվը ընտրություններին մասնակցել է Արագածոտնի մարզի Դպրեվանք գյուղը՝ ընտրողների 20.69 տոկոսի մասնակցությամբ, իսկ ամենապասիվը՝ Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղը՝ իր 1.92 տոկոս ընտրողներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել