Ցավոք, շատ արտադրողներ անտեսում են բոլոր նորմերը և աճեցնում են գենետիկորեն մոդիֆիկացված լոլիկներ: Դրա նպատակն է նվազագույն գումարով հսկայական բերք ստանալ:

Ի սկզբանե մթերքները  արտադրում էին նման ճանապահով,  որպեսզի փրկեին սովի և աղքատության մեջ ապրող երկրներին: Բայց, ուսումնասիրելով ԳՄՕ-ի ազդեցությունը  մարդկանց առողջության վրա, շուտով այդ մրգերն ու բանջարեղենները արգելեցին ամենուր:

Տարբերել բնական ճանապարհով աճեցրած  բանջարեղենը գենետիկորեն փոփոխվածից՝ դժվար է:  Ձեզ ենք ներկայացնում երկու նշան, որոնց միջոցով կարող եք տարբերել գենետիկորեն մոդիֆիկացված բանջարեղենը:

Ինչպես ընտրել բնական լոլիկներ

  • ԳՄՕ պարունակող լոլիկներն արտաքինից ավելի գեղեցիկ են, սակայն համը բնականի նման չէ: Եթե լոլիկները կատարյալ կլոր կամ ձվաձև տեսք ունեն, բավականին փայլուն մաշկ կամ բոլորը միևնույն չափի են, ապա պետք է մտածել՝ գնե՞լ, թե ոչ: Բնականի գլխավոր նշաններից է միջատների առկայությունն ու դրանցից  առաջացած վնասվածությունը: ԳՄՕ-ն միջատները չեն ուտում: Փորձեք դիպչել լոլիկներին՝ մատներով սեղմելով դրանք: Եթե մաշկը չի պայթում և միայն մատների տեղն է մնում՝ հավանաբար մթերքը թունավոր է:

  • Երբ կտրում եք բնական լոլիկը և մյուս բանջարեղեններն ու մրգերը, միանգամից հյութը թափվում է: Ոչ բնական մթերքներն այդպես չեն լինում:

  • Խուսափելու համար ԳՄՕ պարունակող մրգերից և բնաջարեղեններից՝ խորհուրդ է տրվում դրանցից յուրաքանչյուրը գնել այն եղանակին, երբ իրոք դրանք աճում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել