Անհասկանալի բաներ են կատարվում մեզանում: Էլ ավելի անհասկանալի են, որ դրանց փաստացի մեղավորները հաճախ իրավական պատասխանատվությունից, հաճախ էլ հասարակական պարսավանքից վարպետաբար խուսափում են:

Քիչ առաջ իմացա, որ մեր ազատամարտիկներից մեկին՝ Ռեմբոյին, ով պատերազմի ժամանակ ավտոմատով ինքնաթիռ է քցել ու այդպես հայտնի դարձել, անարգել են: Ու դա արել է Գեներալ Մանվելը, ում հղփացածության մասին լեգենդներ են հյուսվում:

Իմանալով, որ Ռեմբոն՝ Սեպուհ Ստեփանյանը, նստացույց անող ազատամարտիկի կողքին է, Մանվելն ուղարկում է իր թիկնազորի պետին՝ Էջմիածնում հայտնի Նհոյին, ու նա լկտիաբար ազատամարտիկի կրծքից պոկում է  ազատամարտիկին տրված 5-րդ բրիգադ հուշամեդալը, որը խաչի տեսք ունի ու ասում, որ նա արժանի չի դա կրելու: Այս հոլովակում, որտեղ Ռեմբոն երգում է, հուշամեդալը հստակ երևում է, իսկ հիմա չկա: Հարցրեք նրան, շատ բան կպատմի այդ դեպքի մասին:
Մի՞թե սա սրիկայություն չէ: Մի՞թե կարելի է ոտնահարել մարդու անցած մարտական ուղին քաղաքական հայացքների կամ ըմբոստության համար: Մի՞թե սա ստորաքարշություն չէ իշխանություններին ամեն հարմար ու անհարմար առիթով սապոնվել երազող տռզած գեներալի համար: Մի՞թե մեզ նման գեներալներ ընդհանրապես պետք են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել