Երբ դեռ Արաբական Գարուն կոչվող գլոբալ ֆարսը դեռ նոր էր սկսվել, երբ դեռ Կադաֆֆին բարեհաջող չփխում էր խիստ դեմոկրատ ու բարի ընդդիմությանը, երբ Եգիպտոսում նոր էին Մուբարաքին մուբարաքել, մեր, ու ոչ միայն մեր տոլերանտ-լիբեռաստ մասսան իրանց ճղում էր, որ սա հիասքանչ է, սա արաբական ժողովրդների զարթոնքն է, սա դեմոկրատիայի հաղթարշավն է։ Արդեն մի տարի է անցել, հիմա Մուբարաքին փակել են, Կադաֆֆին հերոսաբար զոհվեց, Թունիսում ու Ալժիրում մոմ են վառում, որ Տուառեգների ապստամբ ցեղերը մենակ Մալիով յոլլա գնան ու չորոշեն մի քիչ էլ իրենց մոտ Շարիա օրենսդրություն տարածել, Սիրիայում տուրուդմփոցը շարունակվում ա (լավա տուզիկ Մեդվեդևը էս անգամ էլ կուտ չկերավ ու վետո արեց ՄԱԿ-ի պատժիչ բանաձևը)… մի խոսքով կաշայա։ 

Բայց արի ու տես, չեմ էլ ասում է, որ դեմկրատիա տարածվեր էս երկրներում, այլ գոոոոոնե մնար սենց կաշա վիճակ, ես ոչ ամերիկացիներին մեր կքրֆեի, ոչ էլ ստեղ իրենց ճղողներին լիբեռաստ, հայվան կամ գրանտակաեր կասեի։ Շատերը տեղյակ չեն, որ Եգիպտոսում շուտով նախագահական ընտրություններն են, իսկ սրանից մի քանի ամիս առաջ կայացան պառլամենտական ընտրություններ, որտեղ մանդատների գրեթե կեսը վերցրեց Եղբայր Մուսուլմաններ իսլամիստական շարժումը, որը ընդգրկված էր ԱՄՆ սև ցուցակում, որպես ահաբեկչական կազմակերպություն։

Իսկ անցած շաբաթ, ԱՄՆ-ում ընդունեցին Եղբայր Մուսուլմաններ կազմակերպության դելեգատներին (հետաքրքիրա չէ՞, համ հայտարարում են, որ Եղբայր Մուսուլմանները ահաբեկիչ են, համ էլ սնեց ռևերանսներ են անում) ու դրան անմիջապես հետևեց Եղբայր Մուսուլմանների թեկնածուի առաջաադրությունը նախագահական մրցավազքին։ Ընդ որում, ակնհայտ է արդեն, որ հենց այս թեկնածուն է վայելելու ԱՄՆ քողարկված աջակցությունը, ինչը իր հերթին նշանակում է, որ մոտ ժամանակի հարց է Եգիխտոսի՝ իսլամիստական պետության վերաածման։
Չեմ ուզում հիմա հետևանքներից խոսել, որովհետև դա բլոգային գրառումը կվերածի քաղաքագիտության թեզի։ Վերադառնանք մեր հայվաններին. տեսաք, որ Ձեր սիրասուն ամերիկաների ու եվրոպաների տանձին էլ չի դեմոկրատիան, որովհետև նույն Մուբարաքի օրինակը ապացուցում է, որ արաբական աշխարհում եթե թողես դեմոկրատիա, շատ շուտով կառաջանա ռադիկալ իսլամիստական խալիֆաթ, որտեղ ի՞նչ մարդու իրավունք, ի՞նչ խոսքի ազատություն, ի՞նչ տոլերանտություն… իսլամիստական պետությունում կապրեն շարիաթի օրենքներով, իսկ տարատեսակ ազատությունները այնքան կսահմանափակվեն, որ Մուբարաքը շաքարաքլոր կթվա։

Ու եթե հարցը մենակ էդքանով սահմանափակվեր, ես կասեի ջհանդամ, արաբենրը ինչ ուզում են թող անեն, մեկա ես իրենց էդքան էլ չեմ սիրում, բայց խնդիրը նրանում է, որ էդ արաբական գարունների/նարնջագույն հեղափոխությունների մեխանիզմը գործարկված է նաև մեր տարածաշրջանում, մեր երկրում։ Ընդ որում, եթե արաբներին դեռ ծիկա անում իրանց ռադիկալ իսլամիստական խալիֆատն ունենալը, ապա մեզ հատկացվածա ֆիշկայի դեր, որին ռասխոդ են ուզում անել մեծ խաղում։ Ողջ հարցը կայանում է նրանում թե ու՞մ ու ինչ դիմաց։

Մենք հիմա ունենք մենակ մի այլընտրանք հլու հնազանդ կոտորվելուց ազատվելու համար՝ մի հատ մեզ թափ տանք, թարգենք աշխարհաքաղաքական ինֆանտիլիզմով զբաղվել, վերգտնենք մեր Եսը ու պայքարենք մեր գոյատևման համր։ Իսկ եթե ինչ որ մեկին թվում է, թե ասածս գիտաֆանտաստիկ է թվում, ապա հիշեք 1915 թիվը, երբ էլի մեզ ֆիշկա դարձրեցին ու էլի ռասխոդ արեցին։ Եթե մենք դատապարտաված ենք նոր 1915 թվի, ապա գոնե էս անգամ եկեք թույլ չտանք, որ մեզ հլու գառների նման մորթեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել