Արա, բայց ո՜նց եմ ես զզվում սրանից․․․ Գալուստ, ինքն էլ Սահակյան, ինքն էլ չէ մի չէ ամենաուժեղ ՀՀԿ-ի վայ-փոխնախագահ․․․
Ընդհանրապես, Գալուստը ինձ համար մեր քաղաքական աղճատված ու իմբիցիլային համակարգի կենդանի մարմնավորումն ա, ով հանճարեղ տաղանդ ունի ամեն մի հարցազրույցում մի հատ նենց բան բլթցնի, որ ադեկվատ մարդու ներվերը իրար խառնվեն: Էս վերջին հարցազրույցն էլ բացառություն չդառավ: Մի տեսեք, թե սույն ցեղակրոն նժդեհամանը ինչ մտքի գոհարներ ա ձոնել էս անգամ:

- «Իշխանություններից կարող են դժգոհել, մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավն էլ չկա, որպեսզի կարողանան ընտրություն կատարել»:

Ձեզանից «լավ» մեկ էլ երիտթուրքերն էին, Գալուստ Սահակօղլու ջան:

- «Արտագաղթը կարելի է դիտարկել, որ նոր սերունդ է աճում, օտար լեզուներին տիրապետող, կայքեր կան, մարդիկ որոնումների մեջ են: Մյուս կողմից մարդիկ ուզում են ավելի լավ ապրել ու օգտվում են համայն աշխարհից, սա ցավ է, բայց անընդհատ ասել, որ երկրի վերջն եկել է, վանկարկել-վանկարկել, մարդկանց մոտ մոտեցումներ են ձևավորվում և գնում են, օտար ափերում ապրում»:

Մարդիկ աղքատությունից են փախչում, մեկ էլ բաշիբոզուկ ՀՀԿ-ականների ու ոչ միայն ՀՀԿ-ականների բեսպրեդելից, ոչ թե ինտերնետային կայքերից գայթակղված ու օտար լեզուները զարգացնելու ցանկությամբ տոգորված:

- «Մենք էլ թերություններ ունենք, ինչի՞ պիտի գաղտնի պահենք: Մենք էլ ենք աշխատում, մենք էլ թերություններ ունենք»:

Դե որ քեզ գաղտնի չեն պահում՝ որպես առացքային թերություն ու թյուրիմացություն, մնացածը խի՞ գաղտնի պահեն: Թերություն․․․ Դու ասա՝ ի՞նչն ա, որ անթերի եք անում, բացի սպիտակ ցեղասպանությունից:

- «Նման քաղաքական ուժ չկա, որ կարողանա ՀՀԿ-ին հեռացնել: Ներկա քաղաքական ուժերից որևէ մեկն էլ եթե դառնա իշխանություն, ապա Ղարաբաղը կհանձնի: Միայն ՀՅԴ-ն նման բան չի անի, սակայն վերջինս էլ ղեկավարելու քաղաքական ռեզերվներ չունի»:

Մեկ դու ես Ղարաբաղը պահել, մեկ էլ ԱԳՆ-ի շենքը խուրդած տղեդ (հետաքրքիր ա, ինքը ծառայե՞լ ա): Մեռնեմ էն ՀՀԿ-ի ռեզերվներին, իրոք լուրջ են, Օսմանյան կայսրությունը կարող է հպարտ լինել, որ իր անկումից 100 տարի անց ենիչերիների սենց բեղուն ռեզերվ ունի Հայաստանում:

- «Քանի որ մեր երկիրը վտանգված է, ունենք ազգային խնդիրներ, բնական է, «Հանրապետականը» պիտի լինի: Միայն հասարակությունը կարող է իշխանափոխություն անել»:

Վերաձևակերպեմ․ քանի Հանրապետականը կա, երկիրը հա էլ վտանգված կլինի, ազգն էլ՝ խնդիրների մեջ թաղված: Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, մոմ վառեք, որ տենց բան չլինի, թե չէ ամեն ինչի համար պատասխան եք տալու:

Ցինիկը էլ քանի՞ ձև ա լինում․․․ Կլոուն ա, կլոնուն էլ չէ՝ շուտ գառոխվի․․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել