Գիտնականները չեն կարողացել սեքս–ռոբոտների բուժիչ հատկությունների ապացույցներ գտնել։ Տվյալ եզրահանգումը BMJ Sexual & Reproductive Health ամսագրում հրապարակված հետազոտությունից է։.

Այս թեմայով բազմաթիվ գիտական աշխատություններ վերլուծելու արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ նրանցից ոչ մեկը չի ապացուցում, որ սեքս ռոբոտները մարդու առողջության վրա դրական ազդեցություն գործելու ունակություն ունեն։ Այդպիսով նրանք այն եզրակցությանն են հանգել, որ սեքս–ռոբոտները որևէ բուժական օգուտ չեն տալիս։

Դրանք արտադրողներն էլ իրենց հերթին հայտարարում են, որ իրենց արտադրանքը կարող է դրական ազդեցություն ունենալ սեռական ճանապարհով վարակվող հիվանդությունների բուժման վրա և օգնել պեդոֆիլիայի հակում ունեցող մարդկանց՝ բավարարել իրենց ցանկություններն առանց երեխաների ներգրավման։

Հետազոտության հեղինակները կոչ են արել իրենց գործընկերներին՝ շարունակել այս ոլորտում հետազոտությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել