Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ըստ էության, պատժամիջոցներ է սահմանել իր գործընկերների նկատմամբ՝ մաքսատուրքեր սահմանելով ԱՄՆ ներկրվող պողպատի և ալյումինի համար: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է Ռուսաստանի բնակիչների հետ «ուղիղ կապի» ընթացքում:

«Ոչ միայն Եվրոպայի, այլև Կանադայի, Մեքսիկայի համար պողպատի և ալյումինի մաքսատուրքերի սահմանումն, ըստ էության, պատժամիջոց է: Պարզապես այլ կերպ են ձևակերպվել: Իսկ ինչի՞ համար: Նրանք, ինչ է, «Ղրի՞մն են անեքսիայի ենթարկել», ինչպես ասում են մեր գործընկերները: Դա կապված է Միացյալ Նահանգների պրագմատիկ ազգային շահերի հետ»,- ասել է ՌԴ նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել