Մեծ Բրիտանիան Քեմբրիջի հերցոգի և հերցոգուհու երեխաներին դիմավորեց գրկաբաց: Նրանք հայտնի են բոլորին, նրանցով հիանում են բոլորը: Այս երեխաները ծնվելու պահից ստացել են այն, ինչի մասի շատերը կերազեն: Թագավորական երեխաները շատ արտոնություններ են ունենում կրթության, առողջապահության, կարիերայի և կյանքի այլ ոլորտներում: Նրանք իրենց օգտին համատեղ՝ նաև հաճախ իրենք են գումար բերում երկրի տնտեսությանը:

Արքայադուստր Շառլոտան ավելի շատ գումար կբերի բրիտանական տնտեսությանը, քան նրա եղբայրը: Ֆինանսական մասնագետը նշում է, որ թագավորական երեխաները մեծ օգուտ կտան տնտեսությանը, եթե շարունակեն նման դրական ազդեցություն թողնել հասարակության վրա:

Նրանք դրական են անդրադառնում խաղալիքների, հագուստի վաճառքի վրա: Նաև շատ զբոսաշրջիկներ այցելում են Մեծ Բրիտանիա՝ հույս ունենալով տեսնել նրանց: Իսկ ահա Շառլոտան մանկական նորաձևության վրա ազդեցություն է ունեցել հենց իր լույս աշխարհ գալու օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել