Tert.am-ը գրում է.

Կառավարության ծրագրում տնտեսական զարգացման հիմնական առաջնահերթություններում բացակայում է արդյունաբերությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Պետք է 4-րդ գերակա ուղղությունը գրված լիներ հենց արդյունաբերություն անունով, որի տակ շատ տարբեր տիպի արդյունաբերություններ կարող են լինել: Հայաստանը արդյունաբերական, ինժեներական երկիր է իր ազգի մտածելակերպով, իր ձեռներեցական հատկանիշներով: Մեր բնակիչները ձեռքի շնորհք ունեն, հմտություններ ունեն, անալիտիկ միտք ունեն»,- ընդգծեց նա:

Թեև Հայաստանի գործարանների մեծ մասը լքված են, բայց Գործատուների միության նախագահի խոսքով՝ այդ արդյունաբերական ձեռնարկությունները որոշակի ենթակառուցվածքներ ունեն: Գ. Մակարյանը համոզված է, որ ՀՀ-ը հնարավորություն  ունի հավաքման արտադրությունները և մեքենաշինությունը զարգացնել:

«Ծրագրի մեջ գրված է, որ նաև ռազմական արդյունաբերությունը պետք է զարգացվի, որը պետք է դառնա Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Բայց այն տնտեսության լոկոմոտիվ կարող է լինել՝ միայն արդյունաբերությունը հետը զարգացնելով, որովհետև ռազմական արդյունաբերությունը ինքնին արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացումն է պահանջում: Ռազմական արդյունաբերությունը հենց այնպես չի կարող զարգանալ, եթե դու արդյունաբերությունը չես զարգացնելու: Ես կառաջարկեի Կառավարությանը, որ արդյունաբերությունը 4-րդ գերակայությունը դարձներ»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել