Tert.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադրություն է հայտնել պաշտոնական այց կատարել ԿԺԴՀ և հանդիպում անցկացնել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Rodong Sinmun թերթին:

Թերթի տեղեկություններով՝ Ասադը համապատասխան հայտարարությունն արել է մայիսի 30-ին Սիրիայում ԿԺԴՀ նոր դեսպանի կողմից հավատարմագրերի հանձնման արարողությանը:

«Ես լի եմ վճռականությամբ ապագայում այցելել ԿԺԴՀ և հանդիպել գերագույն ղեկավար Կիմ Չեն Ընի հետ»,- ասել է Ասադը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել