Խոշոր  սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցաված տարբեր ԱՁ-ներով` այդ կերպ նպատակ ունենալով ապահովել մանրածախ վաճառքի ցածր գները:

Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գործունեությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել