operativ.am-ը գրում է

Ամերիկյան հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը պատրաստվում է ներկայացնել երկար սպասված Ye ալբոմը, ինչի կապակցությամբ նա մեդիայի որոշ ներկայացուցիչների, ռեփերների ու դիջեյների համար ալբոմի փակ լսում է կազմակերպել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, միջոցառմանը ներկա է եղել ռեփերի ամենահավատարիմ երկրպագուն՝ նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ուեսթը բոլոր հրավիրվածներին մասնավոր օդանավով տեղափոխել է Վայոմինգ նահանգ, որտեղ էլ տեղի է ունեցել փակ լսումը: Նշվում է, միջոցառումն անցկացվել է վայրի բնության գրկում խփված վրանում, որտեղ Քիմն ու Քանյեն դիմավորել են հյուրերին:
Հայտնի է, որ Ye-ն կլինի Ուեսթի 8-րդ ալբոմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել