Դիետոլոգները կարծում են, որ ամառվա ընթացքում անցանկալի ճարպաշերտերից ազատվելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի սկզբունքների․

1. Օրական երեքանգամյա սնունդ, ընդ որում՝ սնունդի ընդունման միջակայքերում ուրիշ ոչինչ պետք չէ ուտել, ամենաշատը կարելի է ուտել միրգ կամ մեկ բաժակ յոգուրտ:

2. Ճաշը պետք է լինի ամենահագեցածը:

3. Յուրաքանչյուր չափաբաժնի քաշը չպետք է գերազանցի 350 գրամը:

4. Օրական 30-40 րոպե քայլք:

5. Պետք է հրաժարվել մի շարք ուտելիքներից և ըմպելիքներից՝ ալկոհոլ, հացամթերք, քաղցրեղեն, տապակած և յուղալի սնունդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել