Վերջին օրերին մեծ աղմուկ հանած Արենիի մասին:
Սկզբից հապավումները.
Հ - հակառակորդ, Մ - մերոնք, Ա - այգի, Գ - գյուղ, Ե-Գ - Երևան-Գորիս:

Առաջին սպուտնիկային նկարում Հ1 դիրքը միշտ եղել է, և այն նորություն չէ, այդ դիրքից մինչև դիտարկվող այգիների սկիզբը 4 կմ է: Վերջին շրջանում հենց այդ դիրքից դեպի Հ2 դիրք է եկել հակառակորդը։ Հ1-Հ2 դիքերի միջև եղած հեռավորությունը 1 կմ է, այսինքն՝ այստեղ նրանք 1 կմ իրենց տարածքում առաջ են դրել դիրքը: Ի դեպ՝ սա այն դիրքն է, որի ֆոտոն, որը օպտիկայով էր նկարված, համացանցում էր: Հ2 դիրքից դիտարկվում է սահմանին մոտ այգիները: Եթե այս դիրքը չլիներ, միևնույն է, սահմանին մոտ գտնվող այգիները դիտարկվում էին Հ1 դիրքից: 
Նկար երկուսում Հ3 դիրքից հակառակորդը կրկին իր տարածքում դիրք է ավելացրել՝ Հ4: Հ3-Հ4 2 կմ է, այս դիրքից արդեն դիտարկվում են Արենի գյուղի վերջին տները: Հ4-ից մինչ գյուղի վերջինից առաջին տունը 4 կմ 560 մ է: Հ4 դիրքն ուղիղ ընկնում է մեր դիրքի դիմաց: Ի դեպ՝ ես մեր դիրքերի մասին չեմ խոսում միտումնավոր, քանի որ դրա կարիքը չկա:
Ուրեմն՝ հակառակորդի առկա ԲՈԼՈՐ դիրքերից Երևան-Գորիս մայրուղին թեկուզ մեկ սմ չի դիտարկվում այս հատվածում: 
Մնացած նկարներում ես գտնվում եմ դիտարկվող տարածք համարվող այգիներում:
Ի դեպ՝ Արենի գյուղում ոչ մի խուճապ չկա, մարդիկ իրենց գյուղում խուճապի մասին լսում են համացանցից:
Միայն նշեմ, որ գյուղացիներն ասում էին, որ վերջին երեք օրում կրակոցների ձայներ են լսել, որի ձայնը երկար տարիներ չէին լսել:
Հատուկ շնորհակալություն իմ լավ բարեկամներին Արենիից ինձ աջակցելու և տեղանքը մանրամասն ցույց տալու համար:

Հ.Գ. Հուսով եմ, որ այս գրառումս լույս կսփռի շատ հարցերի վրա և վերջապես ռեալ կարտացոլի իրականությունը:

Հ.Հ.Գ. Նախիջևանի հետ սահմանային հատվածում ես միշտ հայտնել եմ իմ մտահոգությունը:

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել