Բաղադրամասեր

  • ելակ - 300 գր,

  • ալյուր - 3-4 ճ/գ,

  • ձու - 6 հատ,

  • շաքարավազ - 6 ճ/գ,

  • վանիլին - 1/2 թ/գ,

  • փխրեցուցիչ - 1 թ/գ,

  • նարինջ - 1 հատ,

  • սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 250 մլ,

  • շաքարի փոշի - 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

  • Ձվի դեղնուցները լավ հարեք շաքարավազի հետ մինչև սպիտակելը և ծավալով ավելանալը, ավելացրեք նարնջի մանր քերած կեղևը, ալյուրը, վանիլինը և փխրեցուցիչը: Լավ խառնեք: Եթե զգաք՝ խմորը շատ պինդ է, ապա ավելացրեք մի քիչ կաթ:

  • Ձվի սպիտակուցները հարեք մինչև փրփուրի առաջացումը, ապա լցրեք խմորի մեջ և զգուշությամբ խառնեք:

  • Ձևամանը պատեք բուսայուղով, ապա հատակին փռեք պերգամենտային թուղթ և լցրեք խմորը:

  • Թխեք ջեռոցում 35-40 րոպե 160 աստիճանում:

  • Պատրաստի բիսվիթը սառեցրեք, բաժանեք 2 մասի, ապա վրան ճզմելով շաղ տվեք նարնջի հյութը (կես նարինջը բավական է բիսկվիթի 2 շերտի համար):

  • Սերուցքը լավ հարեք շաքարի փոշու հետ, ավելացրեք վանիլինը: Պետք է հարել մինչև պինդ փրփուրի առաջացումը:

  • Սկսեք հավաքել տորթը: Բիսկվիթի առաջին շերտի վրա քսեք կրեմի կեսը, վրան շարեք կտրատված ելակները:

  • Այնուհետև դրեք բիսկվիթի երկրորդ շերտը: Տորթի վրան և կողքերը պատեք կրեմով: Ցանկության դեպքում վրան շաղ տվեք մանրացված ընկույզ և զարդարեք ելակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել