Բաղադրամասեր

  • Կաղամբ – 3 կգ,

  • Բազուկ – 1.5 կգ,

  • Կծու կարմիր պղպեղ – 3 հատ (եթե շատ կծու չեք սիրում, կարող եք օգտագործել 1 հատ),

  • Սխտոր – 2 հատ,

  • Նեխուր – 2 փունջ,

  • Աղ – 3 ճ/գ,

  • Ջուր – 2 լ,

  • Հատիկ սև պղպեղ՝ ըստ ճաշակի,

  • Հատիկ բուրավետ պղպեղ – 10 հատ,

  • Դափնու տերև, մեխակ – 3 ծաղկաբույլ

Պատրաստման եղանակը

  • Այս բաղադրատոմսում օգտագործվում է սառը աղաջուր, ուստի պետք է այն պատրաստել նախօրոք: Կաթսայի մեջ ջուր եռացնել և լցնել աղը, ավելացնել պղպեղը, մեխակը, դափնու տերևը: Աղի քանակը կարող է փոխվել ըստ Ձեր ճաշակի: Թողնել աղաջուրը, որպեսզի սառչի: Կաղամբը կտրատել մեծ կտորների: Բազուկը կտրատել բարակ կլորների:

  • Մաքրած սխտորը կտրատել երկարությամբ, իսկ պղպեղը՝ օղակներով: Խորը կաթսայի մեջ շարքով շարել մթերքը՝ հատակին՝ բազուկ, հետո՝ կաղամբ, նորից բազուկ, հետո՝ սխտոր և պղպեղ։ Դա ծածկել նեխուրով (մի քանի ճյուղ): Այդպես շարել ամբողջ կաթսան, վերևի շարքը՝ բազուկ:

  • Լցնել սառը աղաջուրն այնպես, որ այն ամբողջությամբ ծածկի մթերքը: Վրան դնել ափսե, ափսեի վրա՝ ծանրություն: Մոռանալ կաղամբի մասին 3 օր, թող խմորումը կատարվի հենց խոհանոցում: Եթե անհրաժեշտություն լինի, ավելացնել աղը:

  • 3 օր հետո կաղամբը կաթսայով դնել սառնարանի մեջ, իսկ 5-րդ օրը թթուն ամբողջովին պատրաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել