Facebook-ը խնդրում է գիտական համայնքի ներկայացուցիչներին օգնել՝ չափել և վերլուծել նորությունների ժապավենում օգտատերերի վրա կեղծ տեղեկատվության ազդեցությունը։ Վերջին տարին ցույց է տվել, որ սոցցանցերը զգալի հետևանքներ կարող են ունենալ կյանքի քաղաքական ոլորտի վրա, և այդ լույսի ներքո շատ կարևոր է հասկանալ, թե որքանով է կեղծ տեղեկատվությունը ազդում տարբեր որոշումների կայացման վրա։

Facebook-ի հանձնաժողովն անցյալ ամիս են ձևավորել, որպեսզի հասկանան, թե ինչպես են գովազդային արշավները ազդել 2016 թվականին ԱՄՆ ընտրությունների արդյունքի վրա։ Նախաձեռնության մասնակիցները շուտով իրենց սեփական վեբկայքն են գործարկելու։

Անկախ փորձագետները կկարողանան հետազոտություններ անցկացնելու համար հայտեր ներկայացնել, իսկ գիտնականների ընտրված խումբը կորոշի, թե դրանցից որին բյուջե տրամադրի։ Հետազոտողները Facebook-ի ներքին տվյալների նկատմամբ հատուկ հասանելիություն կստանան, սակայն դրա հետ մեկտեղ սոցցանցը խոստանում է հաճախորդների մասին կոնֆիդենցիալ տեղեկատվությունը գաղտնի պահել։

Facebook-ը հատուկ բացատրական արշավ է գործարկելու, որն օգնելու է հարյուր միլիոնավոր օգտատերերին տարբերակել, թե որ լուրն է կեղծ կամ քարոզային բնույթի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել