Բաղադրիչներ

Կարտոֆիլ – 1 կգ
Սոխ – 2 հատ
Կարագ – 60 գ
Բանջարեղենի արգանակ – 200 մլ
Կաթ – 200 մլ
Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Մաքրել և շատ բարակ օղակաձև կտրատել կարտոֆիլը: Օղակաձև կտրատել նաև սոխը: Կարտոֆիլին աղ և պղպեղ ցանել:

Թխման համար նախատեսված տապակը պատել կարագով: 20 գրամը բավարար կլինի միջին տապակի համար: Շարել մեկ շարք կարտոֆիլ, հետո՝ սոխ, կրկնել մի քանի անգամ: Հատկապես հավասարաչափ շարել կարտոֆիլի վերջին շարքը. այն պետք է շատ գեղեցիկ տեսք ունենա: Կարոտֆիլին ավելացնել տաք կաթի հետ խառնած տաք արգանակը: Խառնուրդը պետք է հասնի վերևի շերտին, բայց չծածկի այն: Մինչև ջեռոցը դնելը վերևի շերտի վրա հալեցրած կարագ լցնել:

Տապակը ծածկել փայլաթիթեղով և կարտոֆիլը 40 րոպե եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Հետո հանել փայլաթիթեղը, իջեցնել ջերմաստիճանը՝ մինչև 180 աստիճան, և թխել ևս 40 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել