Tert.am-ը գրում է.

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանի խոսքով՝  ադրբեջանական կողմի կողմից արված այս փուլի հայտարարություններում ներկայացվում է մի գիծ, ըստ որի՝ հայկական կողմը ոչ կառուցողական քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում:

Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց՝ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել, թե Հայաստանը տապալում է գործընթացը:

«Ասում են, որ Հայաստանը փորձում է առաջ քաշել այնպիսի առաջարկներ, որոնք հակասության մեջ են բանակցային ձևաչափի հետ»,- հիշատակեց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «ծիծաղելի» է համարել հայկական կողմի պահանջը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավել նաև Լեռնային Ղարաբաղին: Նա նշել էր, որ այդ առաջարկը խոսում է այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է տապալել խաղաղ գործընթացը»:

Ըստ Նարեկ Մինասյանի՝ Հայաստանի նոր իշխանությունների կողմից առաջ քաշած թեզը, թե Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, նորություն չէ, նրա խոսքով՝ թեզի իրականացման հետ կապված կարող են պարզապես հիմա լինել նրբություններ ու նորարարություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել