Tert.am-ը գրում է.

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընն ամուր մտադրություն է հայտնել հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին նա հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ Փհանմունջոմ սահմանային ավանում բանակցությունների ընթացքում, հաղորդում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը մայիսի 26-ին չնախատեսված երկկողմ հանդիպում են անցկացրել:

ԿԺԴՀ առաջնորդը շնորհակալություն է հայտնել Մուն Չժե Ինին հունիսի 12-ին նախատեսվող ԿԺԴՀ և ԱՄՆ առաջնորդների գագաթնաժողովի կայացման համար գործադրած ջանքերի համար:

Կիմ Չեն Ընը նշել է, որ Փհենյանը և Սեուլը պետք է համագործակցեն «ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները բարելավելու և Կորեական թերակղզում մշտական և ամուր խաղաղ համակարգի հաստատման համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել