Երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Էլթոն Ջոնն այսօր ժամանել է Հայաստան։

 

Երգիչը Հայաստանում է, քանի որ պետք է մասնակցի «Սթարկի» (Starkey) ընկերության կազմակերպած բարեգործական միջոցառմանը։

 

Նշենք, որ լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերությունը «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և  Լոս Անջելեսի Կավուկչյան ընտանիքի հետ Հայաստանում իրականացնում է «Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել