Heather Dewey-Hagborg-ը հասարակական վայրերից ծամոն, մազեր և ծխախոտ է հավաքում՝ ԴՆԹ ինֆորմացիա ձեռք բերելու և դրանց հիման վրա 3D դիմանկարներ ստանալու նպատակով:

Ուզենք, թե չուզենք, մենք ամենուրեք թողնում ենք մեր ԴՆԹ-ն: Եթե Ձեր ծամած մաստակը կամ ծխախոտի գլանակը թողնեք որևէ տեղ, Heather Dewey-Hagborg-ը կամ նմանատիպ հետաքրքրություններ ունեցող այլ գիտնական-արտիստներ կարող են այն վերցնել և օգտագործել որպես գենետիկական ինֆորմացիայի կրիչ: Դրանց միջոցով Dewey-Hagborg-ը վերականգնում է ծամոնի կամ ծխախոտի տիրոջ դիմանկարը: Դա և´սարսափելի է, և´ չափազանց հետաքրքրական:

dna2

Dewey-Hagborg-ի Stranger Visions նախագիծը համադրում է գիտականությունն ու գեղարվեստականությունը՝ բարձրացնելով գենետիկ գաղտնիության խնդիրը: Ուսումնասիրողը գենետիկական նյութերը հավաքում է հանրային վայրերում: Հետո վերլուծում է դրանք լաբորատորիայում՝ ԴՆԹ-ի միջոցով ստանալով սեռի, էթնիկ պատկանելության կամ աչքերի գույնի մասին ինֆորմացիա:

Այնուհետև տվյալները թվայնացվում են, և համակարգչի օգնությամբ հնարավոր է լինում ստանալ դեմքի 3D պատկերը: Հաջորդ քայլը այդ պատկերների տպումն է 3D տպիչի միջոցով: Բայց դրանք գենետիկական կոդը անփութորեն փողոցում գցած անձանց դեմքի հստակ պատճենները չեն: Dewey-Hagborg-ը բնութագրում է դրանք որպես «ընտանեկան նմանություն»:

dna1

Stranger Visions նախագծի մտահղացումը անծանոթ մեկի ընկած մազը նկատելու արդյունքում է առաջացել: Գենետիկական ուսումնասիրությունների, ինչպես նաև դատափորձագիտական հեռուստատեսային շոուների հանդեպ մեծ սերը տարօրինակ արվեստի՝ 3D դիմանկարներ ստեղծելու գաղափարին են հանգեցրել: Dewey-Hagborg-ի կարծիքով, իր նախագիծը կստիպի մարդկանց հանրային վայրերում սանրվելուց առաջ մի պահ մտածել՝ արժե նման բան անել, թե ոչ:

Stranger Visions նախագծի վրա աշխատանքը մի տարուց ավել է տևել և կցուցադրվի հանրությանը հունիսի 13-ին և 29-ին: New York-ի բնակիչներից ոմանք, գուցե, բազմաթիվ դեմքերի մեջ գտնեն նաև իրենցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել