Իմանալ, որ դեռ չծնված երեխադ լույս աշխարհ գալուց հետո մահանալու է, սարսափելի բան է, հատկապես երբ անգամ բժիշկները հույս չեն տալիս։ Այդպիսի մի դեպք էլ տարիներ առաջ պատահել էր ամերիկացի Քարլի Թոլանդի ծնողների հետ։ Հավանաբար արդեն գուշակեցիք, որ երեխան՝ Քարլին, փրկվել է, սակայն նրա պատմությունն իսկապես անհավատալի է։

Բժիշկերն ասել էին, որ ծննդաբերությունից հետո երեխան հազիվ 10-20 րոպե ապրի, քանի որ բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում՝ ուղեղի հյուսվածքների մի մասը գանգից դուրս են։ Սակայն, բարեբախտաբար, ծնողները չհրաժարվեցին նրանից և որոշեցին պայքարել անգամ զրոյին մոտ շանսերի պարագայում։

Չնայած բժիշկների սպասումներին՝ երեխան ապրեց 20 րոպեից ավել։ Ճիշտ է, նա առողջական շատ խնդիրներ ուներ, սակայն սիրտը նորմալ աշխատում էր, և երեխան կարողանում էր կանոնավոր կերպով շնչել։ Հենց այդ պատճառով էլ մի քանի ամիս անց բժիշկները որոշեցին վիրահատել աղջնակին՝ ուղեղի՝ գլխից դուրս սերտաճած հյուսվածքները հեռացնելու համար։

«Ճակատի այդ մասից պարբերաբար հեղուկ էր հոսում։ Ստիպված էինք օր ու գիշեր մեկ վայրկյան աչք չկտրել նրանից։ Մեզ ասել էին, որ երեխան չի ապրի, բայց նա ապացուցեց, որ կարող է պայքարել»,- պատմել է Քարլիի մայրը։

Այժմ փոքրիկ Քարլին 1 տարեկան 5 ամսական է։ Բավականին աշխույժ է, սիրում է խաղալ մյուսների հետ։ Ճիշտ է, դեռևս չի կարողանում քայլել, սակայն վերջերս սկսել է առանց ընկնելու կանգնել, իսկ բժիշկները վստահեցնում են, որ շուտով նա նաև կքայլի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել